Հրաշք տնակ

Լինում է, չի լինում անտառում մի տնակ: Նրա հիմքը սիրուց էր, պատերը կառուցել էին ժպիտներով, իսկ տանիքը կապել էին հոգատարությամբ… Փոքրիկների համար այս հեքիաթը իրականություն է դառնում ամեն օր:

Մանկապարտեզի տնօրեն Գոհար Ավետիսյանն առանձնացնում է իրենց առջև դրված հետևյալ կարևոր խնդիրները՝

Առաջինն ու ամենակարևորը` երեխային պետք է սիրել:

Երկրորդը` նրան ընդունել այնպիսին, ինչպիսիսին որ կա:

Երրորդ` պետք է ընդունել երեխայի սխալվելու իրավունքը և նրբանկատորեն շտկել այն: Բացի այդ երեխայի դաստիարակության և խնամքի համար ստեղծված են առողջ պայմաններ, առողջ մթնոլորտ»:

_hbs3009
_hbs3009

«Հրաշք տնակ» մանկապարտեզում երեխայի խնամքի, կրթության ու դաստիարակության հատուկ մեթոդները, յուրահատուկ մոտեցումները մանկավարժների համար պատվիրաններ են, իսկ երեխաների համար դրանք ընդամենը խաղ են: Նրանց հետ շփվելու և խաղալու համար պետք է բավական պատրաստված լինել` մի քանի լեզուներ իմանալ, կարդացած լինել աշխարհի համարյա բոլոր հեքիաթները, հասկանալ երաժշտությունից, նկարչությունից….
Երեխայի դաստիարակությունը մի քանի ուղղություններով է ընթանում: Մանկավարժական հետաքրքիր մեթոդներով անցնում են մայրենի լեզու, անգլերեն, ռուսերեն, նկարչություն, երաժշտություն, ֆիզկուլտուրա: Անցկացվում են երեխայի տրամաբանությունը, հիշողությունը և մտածողության տարբեր ձևերը զարգացնող պարապմունքներ ու խաղեր՝ յուրաքանչյուր երեխայի անհատականությունը գտնելու և զարգացնելու համար:
Կոմիտասի անվան զբոսայգու այս անկյունում երեխաների աշխույժ աղմուկը օրվա մեջ շատ կարճ ժամանակով է մարում. երբ նրանք քնած են: Ավելի դժվար այգին լռում է երեկոյան, երբ նրանց ծնողները տուն են տանում:
Եվ այսպես. լինում է, չի լինում մի տնակ, որի հիմքը սիրուց է: Տնակը ամուր սյուներ էլ ունի: Դրանք երեխաների անհոգ և ուրախ մանկությունն են: