Մեր մասին

Վաղուց փայփայած մի գողտրիկ երազ`գունագեղ թիթեռների, չքնաղ խաղալիքների, պայծառ փուչիկների, հրաշք հեքիաթների կախարդական մի աշխարհ իր փոքրիկ հերոսներով` հանկարծ ուրվագծվեց իմ մտապատկերում «Հրաշք տնակ» մանկապարտեզի տեսքով:Ամուսինս և ես որոշեցինք իրականացնել իմ այդ գեղեցիկ ցանկությունը` կառուցելով մանուկների հրաշագեղ մի մոլորակ:
2009թ-ին ձեռնարկվեց կառույցը: Կառուցվեց ու կայացավ:

 

_hbs3009
_hbs3009

Կայացավ իմ և մանկապարտեզի ողջ անձնակազմի ջանքերով: Մեզանից յուրաքանչյուրն այս գործում դրեց իր հոգին,որպեսզի տեսնի իր մանկության տարիների չկայացած ու անհասանելի թվացող իղձերի իրական հառնումը,որպեսզի զգա մանուկների անմեղ ու առինքնող աուրան, զգա ուրախ ժպիտներով և արտասվալից ճիչերով լցված գորովանք, գթության, դաստիարակության, ինչու չէ նաև գիտելիքների ու արվեստի ինքնատիպ «Այբբենարան» հիշեցնող անկրկնելի մոլորակի ողջ հմայքը:Մի մոլորակի,որն ամեն օր ապրում է իր գրկում ծվարած հայ և օտարազգի փոքրիկների հյուսած հրաշապատում հեքիաթներն իրականություն դարձնելու մեծ առաքելությամբ: